1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Հիմնական պատճառը այդ քրեական ենթամշակույթ, գողական ասվածն է»...

NewsMedia.am-ի զրուցակիցն է ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված Հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը:Ով արտաքինից բավականին խիստ է, բայց ներքուստ շատ փխրուն ու բարի…

-Տիկին Ուրֆանյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեռեւս 2018թվականին կոչ էր արել ներկա և նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց՝ իրենց զարդեղենի ու թանկարժեք իրերը մի մասը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամ»-ին: Ի՞նչ արձագանքներ եղան այս շրջանում, որեւէ մեկը արձագանքե՞ց:

-Ոչինչ չի փոխվել. ոչ մի արձագանք: Միայն տիկին Հակոբյանն է արձագանքել. ասել է, որ «Իմ քայլը» հիմնադրամից որոշակի ֆինանսավորում կհատկացնեն: Տեսենենք, թե ինչ կլինի: Առաջիկայում արտերկիր եմ մեկնելու՝ ծրագրի շրջանակներում, տեսնենք, թե ինչ կլինի: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ միայն Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամն է արձագանքել:

-Տիկին Ուրֆանյան, կցանկանայիք անդրադառնալ նաեւ վերջին շրջանում բոլորիս համար ցավալի թեմա դարձած՝ Զինված ուժերում տեղի ունեցած ինքնասպանություններին: Ըստ Ձեզ, ինչի՞ հետեւանք են այս ողբերգությունները:


-Նախ ասեմ, որ շատ մտահոգված եմ այս ստատիսկիայով: Ես համագործակցում եմ ՄԻՊ-ի հետ, զինծառայողի պաշտպանի անդամ եմ, եւ հաճախակի եմ զրուցում նրանց հետ՝ այս ցավալի թեմայով: Անկեղծ ասած, ուզում հստակ ծրագիր մշակել եւ ներկայացնել ՊՆ նախարարին: Որովհետեւ բանակում պետք է բարոյահոգեբանական դասընթացներ անցկացնել, եւ հնարավորինս շատ: Միայն ՆԶՊ առարկան շատ քիչ արդյունք է տալիս մեր մատաղ սերնդին: Ես աշխատում եմ Նոր Նորքի զինկոմիսարիատում եւ տեսնում եմ, հասկանում եմ, որ բանակի մասին դաստիարակչական դասընթացներ պետք է իրականացնել նախազորակոչային տարիքում, որովհետեւ հետո արդեն շատ ուշ է լինում: Իմ համար սարսափելի է ընկալել, թե ինչպես կարող է զինակից ընկերը՝ ընկերոջ նկատմամբ այն աստիճան չարությամբ լցված լինի, որ դիմացին հասցնի կյանքից զրկելուն: Ստեղծված իրավիճակը շատ ցավոտ է, ահավոր:

 

Հիմնականում քրեական ենթամշակույթ ասվածն է իր դերակատարումը ունենում

 

-Տիկին Ուրֆանյան, զինվորների հետ շփման արդյունքում` վստահ եմ հետաքրքրվում եք, թե հիմնականում ի՞նչ խնդիրների արդյունքում են հասնունանում միջանձնային կոնֆլիկտները:


-Հիմնական պատճառը այդ քրեական ենթամշակույթ, գողական ասվածն է: Յուրաքանչյուր զինվոր փորձում է իրեն հեղինակություն զգալ զորամասում, ուզում են «ասիչ» տղաներ ներկայանալ: Այս տղաների հետ պետք է նախազորակոչային տարիքում աշխատանքներ իրականացնել, հիմա արդեն ուշ է: Հիմնականում քրեական ենթամշակույթ ասվածն է իր դերակատարումը ունենում: Տեսեք, ինչպես առօրյա կյանքում. յուրաքանչյուրն ուզում է իր հեղինակությունը ստեղծել, այնպես էլ բանակում է: Բանակում դրա նրբությունը հետևյալն է. յուրաքանչյուրը արական սեռի ներկայացուցիչ ՝ ինքն է ուզում կայանալ այդ գողական մտածելակերպով: Բանակում պետք է մարդասիրությունը, հավասարությունը ոգեկոչել, հիմա ցավոք սրտի, շատ չարացած են:

- Վերջին շրջանում մեկ մյուսին հաջորդող դեպքերը, ո՞ւմ բացթողումներն են. հրամկազմի, թե՞ այլ օղակների:


-Այստեղ հրամկազմը այդքան մեծ դեր չունի, ինչքան որ զինվորների միջանձնային հարաբերությունները: Իրենք ամեն ինչ չէ, որ ներկայացնում են. բնական է, որ նման կոնֆլիկտները հնարավորինս գաղտնի են պահվում: Ինձ մոտ մի աշխատակից կար, ով Արցախի Ռազմական ոստիկանությունում է աշխատել: Նա պատմում էր, որ զինվորների մեջ կոնֆլիկտը հասունանում է ամենապրիմիտիվ բաներից: Այդպիսի զինվորները իրար չեն հարգում, ուրիշ ոչինչ: Ինձ պատմել են, որ օրինակ նման գողական մտածելակերպով ծառայող տղաները` շատ ժամանակ թույլ կամքի տեր տղաներին հանում են բլինդաժի վերեւը ու ասում` էնքան ես կանգնելու, մինչեւ թուրքը քեզ խփի, մինչեւ չգիտեմ ինչ արվի:


- Անգամ նման ձեւերո՞վ:

-Այ՛ո աղջիկս, ցավալին հենց դա է: Դուք տեսեք. ապրիլյան պատերազմում մեր տղաները էդքան կանգնեցին մեկը մյուսին թիկունք, որ հանկարծ դիրք չզիջեն: Իսկ նման մտածելակերպով ծառայողները տպավորություն է, որ չեն գնահատում մեր հերոս տղաների արյունը: Հիշեք, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ինչպես զինակից ընկերը` զինակից ընկերոջ համար կյանք տվեց, իսկ հիմա… Ես չեմ մեղադրում հրամկազմին: Տեսեք, վերջերս խոսվեց էլիտար զորամասի մասին, որտեղ ծառայում է ՊԲ հրամանատարի տղան: Ու հիմա իմ համար շատ մտահոգիչ է, որ եթե ՊԲ հրամանատարի տղան ծառայում է այն զորամասում, որտեղ անընդհատ հրմշտոց, վեճեր է եղել` պետք է զեկուցեր, տեղյակ պահեր թեկուզ հորը, բայց չի արել: Բնական է, որ հրմանատարը ձայն չէր հանի, որովհետեւ ՊԲ հրամանատարի տղան` ակամայից լռեցնելով հրամանատարին` դարձել է հանցակից ընկեր: Ու ես կողմնակից եմ այն խոսակցություններին, որ նման ՊԲ նախարարին պետք է հեռացնել: Եթե նա իր տղային չի կարողացել դաստիարակել, կրթել, հաստատ բանակը չէր կարող դաստիարակել:

Հիշեցնենք , որ Հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանը , 2016 թվականի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի դեմ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի 2016 թվականի ապրիլի 6-ի հրամանագրով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու, ցուցաբերած արիության համար Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: 2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Դիրքում, որտեղ հերոսաբար ընկել են Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը, ի հիշատակ հերոս հայ սպայի և իր զինվորների, 2016թ․ հունիսի 30-ին տեղադրվել է հուշաքար Կարմիրի երկրապահների կամավորական ջոկատի կողմից։

Պատկերներ Համեստ Ներսիսյան Արմենակ հարցումով

 

ՊԱՏՐԱՍՏԵՑ՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ 

 

 

 

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan