Հինգ զինծառայողներ տեղափոխվել են հիվանդասենյակ
Հակառակորդի հրետակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված 16 զինվորներից Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված հինգ զինծառայող վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ. նրանց վիճակը գնահատվում է բավարար: «Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում շարունակում են մնալ երկու զինծառայող. նրանց առողջական վիճակը գնահատվո ւմ է միջին ծանրության` դրական միտումով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
