Հիշարժան օրերին, որդիս առաջնագծից ինձ թարմ ծաղիկներ էր ուղարկում
Ի Ն Չ Ք Ա Ն...Ք Ի Չ....Բ Ա Ն....Է....ՈՒ Զ ՈՒ Մ....Հ Ե Ր Ո Ս Ի ....Մ Ա Յ Ր Ը
Խոսքս բնավ ֆինանսական աջակցության մասին
չէ՛, ես բազմիցս հրաժարվել եմ նմանատիպ օգնություններից, ինձ համար ամենասփոփիչ և կարևոր քայլն այս պահին հասարակ ուշադրությունն էր, պարզապես այցելությունը, հոգեկան աջակցությունը, գնահատանքի ու խոնարհման խոսքերը, որոնք գոնե մի փոքր մեղմում են ցավս և օգնում գոյատևել: Այս տոներին որդիս մշտապես առաջինն է ինձ շնորհավորել , ծաղիկներ նվիրել, հիմա էլ երեխաներս և թոռնիկներս են այդ անում, բայց ես կարոտով սպասում եմ ցանկացած զինվորի կողմից նման գնահատանքի, մի փունջ ծաղկի, այցելության, փոքրիկ ուշադրության: Ցավոք ...չտեսա:
Հիշարժան օրերին, որդիս առաջնագծից ինձ թարմ ծաղիկներ էր ուղարկում
ՀԵՐՈՍ ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՄԱՅՐ՝ԱՆՈՒՇԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
