Հիշողությունը շարունակ տանջում է խելագարված զինվորին, դրական տեղաշարժ չկա.VIDEO
1-in.am-ը գրում է.Արարատ քաղաքի՝ երբեմնի հանրակացարան հիշեցնող կիսախարխուլ շենքում սոցիալական ծանր պայմաններում է ապրում 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի ընտանիքը: Հովիկը բանակում 14 ամիս ծառայելուց հետո հոգեկան խանգարում է ստացել և առ այսօր բուժվում է: Բուժման համար հայրը՝ Վարդան Վարդանյանը, ամսվա մեջ մի քանի անգամ պետք է Հովիկին բերի Երևան: Երևան բերելու համար նրան ամեն անգամ նվազագույնը 10.000 դրամ է պետք: Պաշտպանության նախարարությունից նախ ասել են՝ դիմում գրի, որ ճանապարհածախսի հարցերը լուծեն, ապա մեկ ամիս առաջ պատասխան նամակում նշել են, որ օրենքներ են փոխվել, չեն կարող փոխանցել:
«Դիմումը գրեցի, 100.000 դրամով խնդրեցի օգնել գոնե ճանապարհածախսի համար, բայց այս անգամ պատասխանեցին, որ օրենքում նման կետ չկա, չեն կարող աջակցել. եթե մահ լինի, երկրաշարժ լինի, կամ ծնողներից մեկը մահանա, նոր կօգնեն: Ասացի՝ հաշվեք, թե մահացած եմ, ասացի՝ խադյաշի տրուպ եմ»,- սրտնեղած ասաց Վարդան Վարդանյանը:
Նյարդաբան Հենրի Բակունցն արդեն երկու տարի է՝ բուժում է Հովիկին, դրա համար էլ չեն ուզում դադարեցնել նրա բուժումը: Բժշիկն ասել է, որ Հովիկը դեղերը դեռ պետք է խմի:
«Աստծու հույսով ենք»,- ասաց հայրը:
Այս կացարանի երկու սենյակը ընտանիքի սեփականությունը չէ, տուն չունեն: Նախարարությունը մարզպետարանի հետ միասին որոշել է խնդրին լուծում տալ:
մանրամասները` սկզբնաղբյուրում:
