Հիվանդանոց տեղափոխված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է․ պաշտպան
«Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ այս պահին գտնվում է պատգամավոր Մանվել Գրիգորյանը, այսօր հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել գեներալի առողջական վիճակի ու կատարված հետազոտությունների մասին։Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյանը փոխացեց՝ քանի որ Գրիգորյանը ստացիոնար բուժման է տեղափոխել դատաբժշկական փորձաքննություններ անելու նպատակով, իրենք ոչինչ ասել չեն կարող։

Առավոտյան Գրիգորյանի փաստաբաններն արդեն այցելել էին իրենց պաշտպանյալին։ Հարցին՝ ինչպես է կալանավորված պատգամավորի ինքնազգացողությունը, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնեց՝ գեներալը գրեթե ուժասպառ է եղել, քանի որ հետազոտություններն է՛լ ավելի են վատթարացրել նրա վիճակը։ - «Ես տեսել եմ իմ պաշտպանյալին երեք օր առաջ, և հիմա եմ տեսնում՝ ուղղակի վատթարացում, անգամ ի վիճակի չէ՝ երկու բառ խոսելուց հետո երրորդ բառը արդեն դժվարանում է խոսել, սկսած՝ հևոցը և մնացյալը», - պատմեց փաստաբանը:
