Հնարավոր է արձակուրդները երկարաձգվեն
Սուր շնչառական վարակով հիվանդությունների և H1N1 խոզի գրիպի պատճառով հնարավոր է, որ նորից դպրոցներում դասերը երկարաձգվեն: ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեցինք. հնարավո՞ր է, որ արձակուրդները հունվարի 18-ից հետո ևս, որոշ ժամանակով երկարաձգվեն: Եգանյանը պատասխանեց. «Հիվանդությունների վերաբերյալ մոնիտորինգ իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը և հանդես է գալիս համապատասխան առաջակություններով: Եթե իրենց կողմից երկարաձգելու առաջարկ լինի, մեր նախարարությունը այդ հարցը քննարկման կդնի»:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից ևս հետաքրքրվեցինք արձակուրդները երկարացնելու մասին. «Այս պահին այդ մասին չեմ կարող ասել, մասնագետները պետք է իրավիճակը գնահատեն: Մենք միայն կարող ենք ասել, որ արձակուրդի հետաձգումը ոչ թե նրա հետ է կապված, որ գրիպի մեծ տարածվածություն կա, այլ կանխարգելիչ նպատակ ունի այն»:
