Հնարավոր է F-35 կործանիչների ծրագրում Թուրքիային փոխարինի Ավստրալիան
Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման և մատակարարման շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առաջացած լարվածության հետևանքով ԱՄՆ-ն Թուրքիային դուրս թողեց F-35 կործանիչների ծրագրից. գրում է ermenihaber-ը: Թուրքիայում այժմ մտահոգություններ կան, թե որ երկիրը կփոխարինի իրեն այդ ծրագրում: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների ծրագրից հեռացվելուց հետո Թուրքիային դեռևս որևէ երկիր չի փոխարինել: Սակայն կան տեղեկություններ, որ Թուրքիայի փոխարեն այդ ծրագրում կընդգրկվի Ավստրալիան: Ավստրալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ երկրի պաշտպանության նախարար Մելիսա Փրայսը մեկնելու է ԱՄՆ և նշելու է, որ Ավստրալիան ցանկանում է տեղ գտնել F-35-ի արտադրության ծրագրում: