Հնդկաստանում կինը բռնաբարվել է ամուսնու և սկեսուրի աչքի առաջ
Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում գողերը, դանակի սպառնալիքով, խմբակային բռնաբարության են ենթարկել 25-ամյա կնոջը՝ ամուսնու և սկեսուրի ներկայությամբ: Այս մասին հաղորդում է «Znews»-ը՝ հղում անելով ոստիկանության վրա:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, 4 հոգուց բաղկացած ավազակախմբի անդամները կապել են կնոջ ամուսնու և սկեսուրի ձեռքերը, իսկ նրանցից 2-ը բռնաբարել են կնոջը:
21-ամյա 4 մեղադրյալները տուն են ներխուժել երեքշաբթի կեսգիշերին և հայտարարել են՝ իբր ոստիկաններ են և ցանկանում են տեղեկություն հավաքել՝ ոգելից խմիչքների ապօրինի առքուվաճառքի վերաբերյալ:
Ոստիկանություն ներկայացված բողոքում ասվում է, որ գողերը, դանակով սպառնալով ամուսնուն, կանխիկ գումար և թանկարժեք զարդեր են գողացել, որից հետո ամուսնուն և սկեսուրին կապել են մահճակալին, նրանցից երկուսը բռնաբարել են կնոջը, իսկ երկուսը հսկել են տունը:
Բոլոր 4 գողերը ձերբակալվել են:
Նրանք մեղադրվում են խմբակային բռնաբարության մեջ:
