Հնդկաստանում զբոսաշրջային ավտոբուս է հրդեհվել. 40 մարդ զոհվել է (Video)
Հնդկաստանում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բենզատարին եւ բռնկվել, ինչի հետեւանքով զոհվել է 40 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան, Բանգալոր- Հայդարաբադ ճանապարհին: Հաղորդվում է, որ վարորդը փորձել է առաջ անցնել մեքենաներից մեկից, ինչի հետեւանքով էլ բախվել է ցիստեռնին:
Վթարի պահին ավտոբուսում 49 ուղեւոր է եղել, որոնց մեծ մասը քնած են եղել: Ըստ նախնական տվյալների` միայն չորսին է հաջողվել կոտրել ապակիները եւ դուրս գալ ավտոբոսից, մինչ հրդեհի բռնկվելը:
