Հո բոմժի նման սառնարանում «կառոբկայի» մեջ չեմ ապրելու. ԵՊՀ ռեկտոր
ԵՊՀ վերընտրված ռեկտոր Արամ Սիմոնյանը տգեղ է համարում մարդու ունեցվածքը հաշվելը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ օրերս հրապարակում էր եղել, որտեղ նշվում էր իր ունեցվածքի մասին ճոխացված կերպով: Սիմոնյանը նշեց, որ մինչև ռեկտոր դառնալն ավելի շատ անշարժ գույք է ունեցել , քան ռեկտոր դառնալուց հետո: «Ես ապրում եմ հորս ` պետությունից 1976 թվականին ստացած 52 ք/մ բնակարանում: Կարպիում հողատարածք ունեի տատիցս ժառանգած դա վաճառել և Դիլիջանում եմ մի փոքրիկ ամառանոց գնել դեռ այն ժամանակ, երբ Դիլիջանը մոդայիկ չէր : Ի դեպ, ես ամեն տարի այնտեղ եմ հանգստանում, ոչ թե ուրիշների նման Թուրքիայում: Հիմա Բլուր թաղամասում տուն եմ կառուցում»,-ասաց Սիմոյանը:
լ: Նա նշեց նաև, որ ունի մի «կոզլիկ» մեքենա, որը քաղաքում չի էլ կարող վարել. «Ես հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթե տուփում չէի ապրելու, ամոթ է, էլի: Ձկնորսության համար 10 հատ շատ լավ ձկնորսական կարթ ունեմ, լավ նոութբուք ունեմ, շատ լավ գրադարան ունեմ, որի 70%-ը նվիրել եմ ԵՊՀ-ին»,- եզրափակեց Սիմոնյանը:
