«Հո ես պլակատները վերցրած չե՞մ ընկնելու փողոցները». Սեյրան Օհանյան
1in.am-ը գրում է.Պաշտպանության նախարարությունում անցյալ շաբաթավերջին մեկնարկեց «Ռազմաբժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը:
Գաղտնիք չէ, որ զինծառայության հետ կապված կոռուպցիոն ռիսկերն այսօր առկա են նաև բժշկական հանձնաժողովներում, և այսօր հենց այդ ճանապարհով են ազատվում զինվորական ծառայությունից: Միջոցառման ընդմիջմանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ինչ է արվում, որ այդտեղ առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեն, և կա՞ն արդյոք կոնկրետ արդյունքներ:
«Որպեսզի բոլոր կասկածները փարատվեն, վերջին տարիներին բավականին քանակությամբ անձնավորությունների ենք փոխել, և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմն ամբողջությամբ փոխվել է, որովհետև նախկինում երկար տարիներ նույն մարդիկ էին նույն խնդիրներն իրականացնում,- ասաց նախարարը՝ շարունակելով:- Այդ հանձնաժողովների կազմի մեջ մտցրել ենք նաև զինվորական մասնագետների: Բացի այդ, հանձնաժողովի կազմում են գտնվում ռազմական ոստիկանության, նախարարի վերահսկիչ հանձնաժողովի մասնագետներ, որոնք օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ձեռք են բերում տեղեկություններ, որոնք օգնում են լիարժեք որոշել՝ հիվա՞նդ է, թե՞ հիվանդ չէ: Բավական մարդկանց ենք վերադարձրել՝ 3, 1 տարով, 6 ամսով, նախկինում տարկետում տված»:
Փաստ է, որ կոռուպցիայի պատճառներից է նաև ցածր աշխատավարձը: Շատ զինծառայողներ այսօր բողոքում են, որ իրենց աշխատավարձը շատ ցածր է: Տեղեկություն կա, որ որոշ սպաներ հեռանում են բանակից աշխատավարձի պատճառով: Ի տարբերություն պետական մյուս սեկտորների, նախարարների, նախագահի ու պատգամավորների աշխատավարձերի բարձրացման՝ զինծառայողների աշխատավարձը հունվարին բարձրացավ ընդամենը 10 տոկոսով:
մանրամասները` սկզբնաղբյուրում
