Հոգեբուժարաններում ծեծու՞մ են.Պարզաբանում է նախարարը. VIDEO
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գոհ է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունից: Այս մասին նախարարն ասաց այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով հոգեբուժարաններում առկա խնդիրներին և հիվանդների դժգոհություններին կապված հոգեբուժարանների աշխատակաիցների վերաբերմունիք հետ:
«Յուրաքանչյուր նման դեպք, երբ հանրային հայտարարություն է արվում, եթե այդ հայտարարության մասին նրանք տեղյակ են և դա որակավորվում է իրավապահ մարմինների կողմից որպես հանցագործություն կամ պետք է տեղյակ պահեն համապատասխան կառույցին, կամ, եթե նրանք դա չեն անում՝ հայտարարություն են անում որևէ ժողովում, որ հոգեբուժարանի տնօրենը սեփականաշնորհել է հիվանդի բնակարանը, ծեծի է ենթարկում կամ այլ գործողություններ է իրականացնում, մենք ինքներս ենք այդ հարցին հետամուտ լինելու և հոգեբուժարանի վարչակազմը ունի շատ հստակ հանձնարարական, որ նման հայտարարությունների դեպքում դիմի դատարան, թե մասնագիտական պատվի և թե պահանջել բացատրություններ այդ հայտարարությունների հետ կապված»,- ասաց Արմեն Մուրադյանն ու հավելեց, որ եթե պարզվում է, որ կան խախտումներ ապա ընդունվում են հստակ որոշումներ և իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցերով, և ավելի ուշ օրինախախտները քրեական պատասխանատվության են ենթարկվում:
Հարցին, թե եղել են դեպքեր, որ հոգեբուժարանի աշխատակազմը պատժվի, Արմեն Մուրադյանն ասաց, որ այո, եղել են և դրանք եղել են վարչական տուժեր:
