Հոգեհանգստի արարողություն ռուսական 102-րդ ռազմաբազայում՝ ի հիշատակ սպանված Ավետիսյանների ընտանիքի
Ռուսական 102-րդ ռազմաբազայի կայազորային եկեղեցում հունվարի 15-ին հոգեհանգստի արարողություն է անցկացվել՝ ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի:
Հայաստանում Համայն Ռուսիո և Մոսկովյան պատրիարքության ներկայացուցչության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, եկեղեցում հավաքված ռազմաբազայի զինծառայողներին ուղղված խոսքում վանահայր Անդրեյն իր խորը ցավակցությունն է հայտնել անմեղ զոհերի ընտանիքին և ընդգծել. «Չարը ոչ ազգություն, ոչ քաղաքացիություն ունի, որովհետև չարի հայրը սատանան է՝ Աստծո և մարդու թշնամին… Ոչ ոք ավելի լավ չգիտի մարդկային կյանքի գինը, որքան զինծառայողը»:
