1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հոկտեմբերի 27 և մարտի 1 տեսած լինելով՝ իրոք պետք է և կարող էր տագնապել

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁԴ, ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ 

Այսօր Վլադիմիր Գասպարյանի ծննդյան տարեդարձն է՝ անձնապես ինձ համար շատ ու շատ բան կրկին արժեվորելու, վերհիշելու, մարդկային փոխհարաբերությունների մասին նորից ու նորից խորհելու առիթ: 
Բազմաթիվ ինքնատիպ կամ ստանդարտ և հավուր պատշաճի շնորհավորողների մեջ, կարծում եմ, կլինեն անկեղծ բարեմաղթանքներ. նրանցը, ովքեր Վլադիմիր Գասպարյանին ճանաչում են տարիներով, ճանաչում են ոչ միայն իբրև գեներալ, իբրև ոստիկանապետ, իբրև ճանապարհ անցած պետական գործիչ, այլ՝ մարդ, որ ուժեղ կամք և հոգի ունի, որոնք նրան բարձր են պահել ամենածանր ու ճակատագրական ընտրանքների պահին: 
…Սիրելի բարեկամ, այսօր քո տարեդարձն է: Ուզում եմ հեռվից-հեռու քեզ լիքը բարեմաղթանքներ հղել, արևշատ և երջանիկ լիքը տարիների կյանք մաղթել: Ուզում եմ մաղթել, որ հայրաբար վայելես զավակներիդ երջանկությունը, որ Հայաստանի համար ներդրած քո ավանդի, տարիների քո ջանքի պտուղներով վարձատրված լինես, ինչքան որ դա հնարավոր է երբեք չհանդարտվող, իր բնականոն հուն չվերադարձող մեր երկրում… 

Շատ լավ գիտեմ, որ անկախության տարիներին ամենաքիչ հասկացված գործիչներից ես: Բայց և վստահ եմ, որ ի վերջո ժամանակն ամեն ինչ ու ամենքին իր տեղն է դնում: 
Գիտեմ, երեկ էլ, այսօր էլ թշնամիների ու հակառակորդների պակաս չունես, և թեև նրանք բոլորը ժամանակ առ ժամանակ ոտքի տակ ընկնողներ են ընդամենը, բայց մի քանի բան եմ ուզում ասել՝ հատկապես նրանց նկատի ունենալով: 
Մի շատ բնութագրական պատմություն եմ հիշում. տարիներ առաջ, երբ Վ. Գասպարյանը Ռազմական ոստիկանության պետն էր, մի գնդապետի, ում անունը անկարևոր լինելու պատճառով անգամ չեմ հիշատակում, աշխատանքից հեռացրել էր՝ իր սեփական տան նկուղում մարդ պահելու և դրամ շորթելու պատճառով: Գնդապետը, սակայն, ճարպիկ էր եղել և հաջողացրել էր տեղավորվել ՊՆ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովում: Ահա, մի բանով աչքի ընկնելու համար, սա վերցնել էր զինվորական համազգեստների կատալոգը, ուսումնասիրել և համեմատել Վլադիմիր Գասպարյանի կրած համազգեստների հետ ու մի վրդովված զեկուցագիր էր գրել Վազգեն Սարգսյանին, թե՝ ՙխախտել է կարգը, որովհետև աշխահի ոչ մի երկրի բանակում նման կամուֆլյաժ սվիտեր չկա, պարոն նախարար, փրկե՛ք ինձ կաթվածահար լինելուց՚: Նախարարը գնահատել էր գնդապետի ՙնախաձեռնողականությունը՚ և հումորով մակագրել էր… էս պատմությունը հիշողներ կլինեն.. Ես դա հիշեցի, որովհետև հիմա էլ Վովա Գասպարյանի դեմ անանուն ՙզեկուցագրեր՚, բողոքագրեր և պարզապես զրպարտագրեր են գրվում այս կամ այն պատճառով ՙաբիժնիկ՚ մնացածների կողմից, և ըստ էության, նրանց բողոքի ՙմեխը՚ նույնն է՝ նախանձը և անկարողությունը: Այդ գործը համակարգված և առանց հուսահատվելու իր փխրուն ուսերին է վերցրել ՀՀ երբևէ եղած ամենազվարճալի ոստիկանապետը՝ Ալիկ Սերգեյիչը. նա պարբերաբար թելադրում, գրել է տալիս և լույսը չբացված զրպարտագրերը հասցնում նախագահական: Հավաստի աղբյուրները քրքջալով հաստատում են, որ բոլոր զրպարտագրերի մեխը նույն ՙկամուֆլյաժ սվիտերի՚ շրջանակներում է պտտվում: Վլադիմիր Գասպարյանի անունը անընդհատ հիշատակվեց քաղաքացիական ակցիաների քննարկման համատեքստում: Ափսոս, որ ոստիկանապետի պահվածքը քննարկողները մաղձից ու անիմաստ կատակներից այն կողմ չանցան: Նրանք չուզեցին մտածել, որ Վովա Գասպարյանն անկեղծորե՜ն էր տագնապում, անկեղծորե՜ն էր սթափության կոչ անում. ով ՝ ով, բայց նա շատ լավ գիտե, թե ինչպես են ավարտվում նման ակցիաները: Հոկտեմբերի 27 և մարտի 1 տեսած լինելով՝ իրոք պետք է և կարող էր տագնապել: Եվ այդ պոռթկումի մեջ անազնիվ բան տեսնելն է անազնիվ: Հենց այդ քաղաքացիական ակցիաների ընթացքում հստակ ուրվագծվում է ոստիկաններին պրովոկացիայի ենթարկելու՝ անկասկած նույն տեղից կառավարվող գործելակերպը, խժդժություններ հրահրելու նույն ձեռագիրը: Ի տարբերություն հարսանիքներում և բանակի քեֆերին ՙակորդեոն նվագելու՚ խանդավառությամբ ոստիկանապետ աշխատած կադրի՝ Գասպարյանը շատ լավ գիտե, որ բոլոր սադրանքների արդյունքում տուժողը հասարակ քաղաքացիներն են. հետո բոլորը տուն են գնում, և զոհերի ու տուժողների հարազատները մնում են մեն-մենակ: Հենց նույն և հաստիքով ՙընդդիմադիրների՚ թիմն է, որ իր ՙառաջընթացի՚ գլխավոր արգելքը համարում է Վլադիմիր Գասպարյանին և բոլոր միջոցներով աշխատում է նրան թուլացնելու, սևացնելու և պարզապես պաշտոնազրկելու ուղղությամբ: Զուր ջանքեր՝ գոնե վարկաբեկելու մասով, որովհետև ոստիկանական համակարգում փոփոխությունները ակնհայտ են, անշուշտ՝ որքանով որ դա հնարավոր է այս ռեժիմի օրոք: Ակնհայտ է, որ ոստիկանությունը մարդկային դեմք է ստանում… Եվ չմոռանանք, որ ոստիկանապետը համակարգի քաղաքականության համար է պատասխանատու և մեծագույն ցանկության դեպքում անգամ անկարող է աշխատել բոլոր ոստիկանների փոխարեն: Բայց որ նա հնարավոր ամեն բան է անում՝ ոստիկաններին դարձի բերելու, ոստիկանների մեջ մարդու և քաղաքացու պաշտպանի հատկություններն ու պարտականությունը խթանելու համար՝ վիճելու բան չէ: 

Վլադիմիր Գասպարյանի դեմ ստվերային պայքար մղողները լավ կլիներ՝ հիշեին, որ երբ իրենք այստեղից-այնտեղից բան էին թռցնում ու քարշ տալիս նախնական կապիտալի իրենց մկնաբույնը, նա պատերազմում էր, հետո ղեկավարում էր նորաստեղծ բանակի կարևորագույն օղակներից մեկը և ընդհանրապես՝ բախտի բերմամբ կարիերա արած մեկը չէ և պատվով է անցել ճանապարհ, որ իրենք երազել անգամ չեն կարող: Եվ մի քանի տարի անց, եթե նրանց հիշող լինի, ապա միայն Վլադիմիր Գասպարյանի դեմ ՙպայքարի՚ զվարճալի պատմությունների համատեքստում: 
Անկեղծ ասած, կարելի է հասկանալ Վլադիմիր Գասպարյանի ՙցավով տառապողներին՚. նրան մի ամբողջ կյանք նախանձող տղամարդ կոչվածները գոնե այնքան խելք ունեն, որ տեսնեն և գնահատեն իրենց տարբերությունները՝ ինտելեկտի, տղամարդկային վարքաբանության, սկզբունքայնության, ուժի, բարձր արժեքներ կրելու և պարզապես մարդկային հմայքի մասով: 
Գուցե տարօրինակ շնորհավորանքի տեքստ ստացվեց, բայց ես գիտեմ, որ բարեմաղթանքներ հղելուց զատ բարեկամին պետք է նաև ազատել տեսանելի և աներևույթ ՙբարեկամների՚ ՙթուղթուգրից՚: Թեկուզ և այսպիսի տարօրինակ շնորհավորանքի և Հավատի, Հույսի ու Սիրո՝ ևս մի կյանք տևող նոր լիցքերի ընծայումով: 
…Սիրելի բարեկամ, շնորհավոր քո տարեդարձը: 
Եվ շնորհակալ եմ ճակատագրին՝ քեզ ճանաչելու, քո մարդկային մտերմությունը վայելելու համար: Կան մարդիկ, որոնց հետ բարեկամությունը ապրեցնում է անգամ երբ նրանք կողքիդ չեն, և որը շարունակվում է՝ անտեսելով ամեն խոչընդոտ, բոլոր վիհերը լցնելով հիշողությամբ, որ ոչ ոք չի կարող խլել: 
Հազարավոր կիլոմետրերի ու տարիների հեռվից..

 

https://www.facebook.com/margarit.sargsyan2/posts/896036190444554?__mref=message_bubble

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan