«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Ս. Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են. «Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշել է միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն»: