Հոլանդիայում զինված անձը ներխուժել է հեռուստաընկերություն և եթերաժամ պահանջել (Տեսանյութ)
Ատրճանակով զինված անձը, ով ներխուժել է հոլանդական պետական հեռուստաընկերության՝ «NOS»-ի շենք և եթերաժամ է պահանջել, անմիջապես ձերբակալվել է:
Ինչպես հաղորդում է «Mirror»-ը, զենքով սպառնալով անվտանգության աշխատակցին՝ զինված անձը, ում հագին եղել է սև կոստյում, փողկապ և ակնոցներ, մտել է «NOS»-ի ստուդիա:
Շուտով ոստիկանությունը ժամանել է և ձերբակալել նրան:
Երեկ երեկոյան «NOS»-ի լրատվական հաղորդումը չի հեռարձակվել: Հոլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «NOS»-ի ստուդիաներում գտնվող անձինք տարհանվել են:
