Հոնկոնգի իշխանությունները 500 հազար տոմս կտրամադրեն՝ ողջ աշխարհից զբոսաշրջիկների գրավելու համար
Հոնկոնգի կառավարությունը 500 հազար անվճար ավիատոմս կտրամադրի՝ ողջ աշխարհից զբոսաշրջիկների գրավելու համար, գրում է Complex-ը։
Հոնկոնգի զբոսաշրջության խորհուրդը գլոբալ գովազդային արշավ է սկսել՝ հայտարարելով զբոսաշրջիկներին եւ տեղացիներին 500 հազար անվճար ավիատոմսեր բաժանելու ծրագրերի մասին: Տոմսերը կտրամադրվեն վեց ամսվա ընթացքում։ Բոլոր թռիչքները դեպի քաղաք կիրականացնեն երեք ավիաընկերություններ՝ Cathay Pacific, HK Express եւ Hong Kong Airlines:
Հոնկոնգը վերականգնել է ողջ աշխարհից զբոսաշրջիկների համար իր զբոսաշրջությունը՝ առաջարկելով ավելի շատ տարբերակներ, քան երբեւէ:
Հոնկոնգի օդանավակայանի տնօրենն ասել է, որ ակնկալում է, որ ծրագիրը քաղաք կբերի ավելի քան 1,5 միլիոն զբոսաշրջիկների: Բացի այդ, նա բացատրել է, թե ինչպես հնարավոր կլինի անվճար տոմսեր ձեռք բերել։
«Դրանք ծավալուն խաղարկություններ կլինեն», - մեկնաբանել է նա։
