1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՈՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ՝ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՄԵՐ ՀԵՐՈՍ ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ .ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ

ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ

44-օրյա չարաբաստիկ պատերազմից անցել է մեկ տարի, սակայն այս մեկ տարվա ընթացքում հայ ազգը, եւ հատկապես որդեկորույս մայրերն ու հազարավոր մեր ընտանիքներ շարունակում են իրենց մաշկի վրա զգալ դաժան պատերազմի ծանր հարվածները:

Դաժան պատերազմը իր դրոշմն է թողել ամենուր, ու ինչքան էլ որ ասենք կյանքը շարունակվում է… իրականում այն չունի եւ երբեւէ չի ունենալու առաջվա խորհուրդն ու իմաստը, քանի որ հիմա շատ-շատերս ենք այլեւս ապրում անկյանք:
Որդեկորույս մոր սիրտը դեռ արնահոսում է, քանզի դեռ բաց են դաժան պատերազմի հասցրած վերքերը:
Ուղիղ մեկ տարի առաջ, ոճրագործ ցեղասպանը խախտելով հրադադարի ռեժիմը, սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ՝լայնարձակ հարձակում իրականացնելով Արցախի դիրքերի եւ բնակչության վրա:
Ադրբեջանի բանակի հրահրած նոր պատերազմը շատ ավելի լայնարձակ էր, քան 2016 թ․-ի քառօրյա պատերազմը։ Այն տարբերվում է իր մասշտաբներով, դրված խնդիրներով ու հատկապես մարտերի ինտենսիվությամբ։

Հակառակորդը պատերազմական գործողությունների ընթացքում խտրություն չի դնում միջոցների մեջ՝ թիրախավորելով է թե՛ զինվորականներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը:
ՍԱ ՍՊԱՆԴ ՀԻՇԵՑՆՈՂ ԱՐՅՈՒՆԱԼԻ ՄԻ ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ, ՈՐ ԽԼԵՑ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԵՐ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԵՐ:

Այսօրվա մեր ՀԵՐՈՍԸ, որ հանուն մեր գոյի ու լինելիության ընկավ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ, Գյումրեցի Գառնիկ Կարենի Հովհաննիսյան է, ով անմահացել է (պատերազմի բոթը լսելուն պես) որպես կամավոր ռազմի դաշտ մեկնած Հայրիկի աչքերի առաջ...

May be an image of 1 հոգի և տեքստը

Գառնիկը մարտնչել է պատերազմի ամենաթեժ օրերին, անմահացել 33-րդ օրը՝ անօդաչուի հարվածից։ Մեր Լուսավոր Հայորդին, ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը. նա մինչեւ վերջին պահը հավատում էր, որ Հայը հաղթելու է,ավաղ...մինչ այս օր շարունակում ենք մեր մաշկի վրա զգալ ծանր ու ողբերգական պատերազմի հարվածները բոլոր….

 

 

«Մա՛մ ջան, պատերազմից չվախենաս. հաղթելու ենք, մենակ մի բան ինձ խոստացի, որ աչքերիցդ երբեք արցունք չի հոսի»,-վերջին զրույցի ժամանակ մեր Հերոսը այս խոսքերով է ցավոք հրաժեշտ տվել Հերոսածին մայրիկին՝ նուրբ ու քնքուշ Տիկին Նարինեին, ով այսօրվա նման հիշում է, թե ինչպես որդին կռվի թեժ օրերին նախատեց մայրիկին, երբ Մայրը փորձել էր որդուն զգուշացնել՝ ամենավտանգավոր պահին թաքնվել որեւէ տեղ …

«Ասեց, մամ ջան, ոնց ես տենց բան ասում. ես բա փախնող տղա ե՞մ , որ սաղս փախնենք թուրքը կգա կհասնի Ձեզ, սաղ լավա լինելու, մամ ջան....
Ու չփախավ որդիս, մինչեւ վերջին շունչը պայքարեց, ու անմահացավ...

Ապա արցունքները կոկորդում խեղդելով, Տիկին Նարինեն հիշեց, թե ինչպես էր որդին մինչ ծառայության մեկնելը կարծես կանխատեսել պատերազմի վերսկսման ու իր տուն չվերադառնալու փաստը...Ապա վերհիշելով մեր Հերոսի հետ ունեցած վերջին զրույցը պատմեց, որ որդու հետ այդ ծանր ու դաժան 33 օրերի ընթացքում անընդհատ կապի մեջ է եղել.
-Ադ օրերին, գրեթե ամեն օր խոսել եմ Գառնիկիս հետ. տղաս մարտկոցներից լավ էր հասկանում, դիրքերում արեւային մարտկոց էր սարքել, որ միշտ հեռախոսի «զարյադկա» ունենար։ Ամեն օր, թեկուզ մեկ վարկյանով զանգում էր, հանգստացնում ինձ. ձայնս լսում՝ անջատում։ Հավատում էր հաղթանակին, ասում էր թուրքերին հերթով ոչնչացնում ենք, մեր դիրքերում սաղ լավա, դե իրենք իրենց դիրքից էին ավելի շատ տեղյակ։ Ուրիշ հատվածներց տեղեկացված չէր։ Ամեն ինչից շատ գոհ էր. երբեք սննդից, զենքի պակասից չի դժգոհել։ Շատ գոհ էր ծառայությունից, երազում էր զինվորական համազգեստով վերադառնար տուն, բայց չեկավ որդիս իր ոտքով.... չեկավ.... Որդուս զինվորական համզգեստով բերեցին՝ բայց անշնչացած….

Իսկ որ ամենասարսափելին է, զրույցի ընթացքում Տիկին Նարինեից տեղեկացանք, որ որդուն իր ձեռքերի վրա տուն է բերել հայրը, ում աչքի առաջ էլ, որդին անմահացել է.

-Գառնիկիս անշնչացած մարմինը տուն բերեց Հայրը, ով պատերազմի առաջին իսկ օրը կամավոր մեկնեց առաջնագիծ։ Տղաս չգիտեր, որ պապան էլ է պատերազմի դաշտում.միշտ ասում էր. " թող չգա, ստեղ իր ա տեղը չի"...Ասում էր․ "մամ, եղբորս էլ բանակ չուղարկեք, ինքը ստեղ չի դիմանա"։ 

Հոկտեմբերի 8-ին՝ Գառնիկիս ծննդյան օրը ամուսինս գնաց Գառնիկիս տեսնելու, ու այդ օրվանից նրանք հայր ու որդի միասին են եղել ռազմի դաշտում:

Ամուսինս պատմում է, որ Գառնիկիս զոհվելու օրը նստել էին որ հաց ուտեն, ամուսինս իր ձեռքով «բրդուճ» է սարքել, որ Գառնիկս ուտի, ու հետո գնա փոխարինի դիրքապահ տղաներին։ Բայց Գառնիկս հրաժարվել է հաց ուտելուց, վերցրել է հացի «բրդուճները», ու ասել. թե "Պապ ջան, չեմ կարում ուտեմ, կուլ չի գնում, տանեմ թող տղերքը դիրքերում ուտեն"։ «Բրդուճները» ձեռքին վեր է կացել որ գնա դիրքում կանգնած տղաների մոտ, երբ անօդաչուները սկսել են հարվածել։ Ամուսինս զգալով որ կրակը դեպի Գառնիկիս կողմն է գալիս. վեր է կացել ձեռքը մեկնե որ հետ պահի Գառնիկիս, բայց ձեռքը օդում է մնացել. չի հասցրել, ու էդ պահին Գառնիկս….անօդաչուի հարվածից ծանր վիրավորում է ստացել:

May be an image of 1 հոգի, military uniform և տեքստը

 

Բայց սա հոր՝ որդու կորուստը տեսնելու ամենադաժան տեսարանը չէր: Տիկին Նարինեն, արցունքն աչքերին պատմեց, նաեւ.

-Երկնքից թափվող կրակի դադարեցումից հետո, ամուսինս մոտեցել է որդուս՝ մտածելով, որ մյուս տղաների նման վիրավոր է։ Սկզբում բաճկոնն է նկատել հողի տակ թաղված, ապա հասկանալով, որ Գառնիկիս բաճկոնն է, փորձել ու գտել է անգիտակից որդուս, միառժամանակ նույն պահին փրկելով երկու վիրավոր տղաների կյանքը։ Մի զինվորի ոտքերն է կտրված եղել, մյուս զինվորին փառք Աստծո ոչինչ չի պատահել, բայց եթե մնային հողի տակ՝ կխեղդվեին տղերքը։
Իսկ տղաս այդ պահին արդեն անգիտակից է եղել, հարվածը գլխին է ստացել. 15 սմ խորությամբ՝ արդեն ուղեղին է հասել, գլուխը լրիվ բաց է եղել:
Միանգամից բուշլատով փաթաթել է որդուն, ու օգնություն կանչել։ Երկու զինվորին ու որդուս մի կերպ հասցրել է երթեւեկելի հատված, պառկել է մեքենանների դեմը, որ կանգնեն, ու որ տղաներին տեղափոխեն։ Հույս է ունեցել, որ հնարավոր կլինի տղայիս փրկել, սիրտը դեռ աշխատել է այդ պահին , բայց բժիշկները ասել են, որ անհնար է նրան փրկել, ու որ պետք է այլեւս անջատել արհեստական շնչառության ապարատը։ Ասել են, որ եթե մի տոկոս հույս լիներ՝ կպահեին. բայց…
Հերոս Գառնիկի մարմինը այսօր ամփոփված է Գյումրիում. Շիրակ Պանթեոնի հարակից տարածքում՝ Հովհաննիսյաների ընտանեկան գերեզմանատանը կից։ Հերոսածին մայրը մինչեւ քառասունքը ամեն օր որդուն երազում տեսել է, իսկ քառասունքից հետո մի քանի անգամ աղոտ է եկել որդին երազին, ու էլ ավաղ մեր Գառնիկը Մայրիկին "այցի չի գալիս "...

May be an image of 2 մարդ

 

Ու ինչպես Տիկին Նարինեն է ցավով պատմում մեզ հետ զրույցում.


-Այնքան հետաքրքիր է, ես մինչեւ իր դեպքի մասին իմանալը գիշերով վեր կացա, սկսեցի մեր բակի տերեւները մաքրել.կարծես ինչ-որ մեկին էի սպասում։ Առավոտվա կողմ ընդամենը տասնհինգ րոպե եմ քնել, հետո պարզվեց, որ հենց որդուս հետ կատարված դեպքի ժամն էր...
Միանգամից արթանացա, հարեւաները արդեն մեր տանն էին, աչքերս փակ էր. մեկ էլ հանկարծ տեսա Գառնիկիս զինվորական համազգեստով կանգնեց իմ առաջ, կարծես զարմացած նայում էր ինձ հանդիմանելով, որ ախր ես խոստացել եմ, որ չեմ լացելու։ Հագին կանաչ գույնի զինվորական մայկա էր, նստածս տեղը անկախ ինձանից կողքիս նստած բարեկամիս աղջկան ասացի հանկարծ չթողեք Գառնիկը դուրս գա տանից։ Հետո Գառնիկը երկար նայելով ինձ դուրս եկավ, դուրս եկավ ու դուռը բացեց։ Աչքերս բացեցի, ասեցի Գառնիկս էլ չկա, ու հենց էդ պահին խաբարը բերեցին, որ որդիս էլ չկա…
Անկեղծ ասած, Գառնիկիս հուղարկավորության օրը մտքումս խնդրում էի, աղաչում էի Աստծուն, որ գոնե երազումս որդիս ասի ինձ՝ թե ինչ է զգացել մահից առաջ։ Այդ օրը երազ տեսա, մեծ հայելի էր. տրաքեց ու դրա փշրանքները հատիկ-հատիկ շարվեցին դեմքիս… էդ մի պահն էր, որ կարծես Գառնիկս ասեց, որ էդ մի պահն է՝ հենց ցավ զգացել․․․


ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ, ՄԵՐ ՀԵՐՈՍԻՆ ԵՒ ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄՈՐԸ….

May be an image of 1 հոգի

May be an image of 1 հոգի

May be an image of 2 մարդ

May be an image of 1 հոգի և դրսումը

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից

«Մի օպելի պատմություն»․ արտահայտի՛ր սեփական կ... Իսկ առջեւում ավելի կարեվոր ու հզոր օպերացիանե... Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայ... Լուկաշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հե... Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության... Կիրանցում խաշ ուտողները հայտնվել են ադրբեջանց... Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի ... Երեվանի ավագանին ընդունեց 2025 թ-ի համայնքայի... Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կար... 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կ... Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan