Հովհաննես Մանուկյանը՝ Շանթ Հարությունյանի անվտանգության մասին
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարծում է, որ լիարժեք ապահովված է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անվտանգությունը։
«Բոլոր դեպքերում երեկ իմ վերահսկողական ծառայությունը եւս եղել է պարոն Հարությունյանի մոտ, զրուցել են, փորձել են իրավիճակը հասկանալ, եւ զեկուցել են, որ անվտանգության հետ կապված խնդիր չկա։ Բայց քանի որ դատապարտյալը ինքը խնդրել է ռեժիմի փոփոխություն, ապա այդ խնդրանքը բավարարվել է եւ համապատասխան տեղափոխություն կլինի»,- ասաց Արդարադատության նախարարը։
2013 թվականի նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը հունիսի 8-ից հացադուլ էին սկսել։ Նրանք պահանջում էին իրենց տեղափոխել առանձին խուց, քանի որ մտավախություն էին հայտնել, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում։
