Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ղազախստանի գերագույն դատարանի նախագահի հետ
Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիին: Այս մասին տեղեկացնում է
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրներում իրականցված օրենսդրական, դատաիրավական բարեփոխումները, խոսել են ապագա ծրագրերից և նոր զարգացումներից: Հանդիպման ընթացքում կարևորվել է արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, Եվրասիական միության շրջանակում:
ՀՀ արդարադատության նախարարը և Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը ընդգծել են փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Կողմերը հույս են հայտնել, որ նախկինում երկու երկրների դատաիրավական համակարգերի միջև ձևավորված սերտ կապերն ավելի կամրանան:
