Հովիկ Աբրահամյանի եղբոր գործարանը քիչ գումար է տվել գյուղացիներին
ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵԼ Է...
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր Արարատի մարզի Լուսառատ գյուղի խաղողագործները բողոքի ակցի էին իրականացրել: Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Դանիել Հակոբյանն ասաց, որ մարդկանց համբերության բաժակը լցվել է, նրանց այլևս խոսքերով չեն կարողանում լռեցնել: Գյուղացիները սպառնում էին փակել ճանապարհը. «Այսօր հաջողվեց, վաղը ոչ մի բան չենք կարող անել, որպեսզի գյուղացիներին կանգնեցնենք»,-ասաց գյուղապետը: Գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղացիները գումարների միայն մի մասն են դեռ ստացել, իսկ մնացած գումարները պարզ չէ, թե երբ կստանան:
«Բոլոր ընկերությունները դեռ գումարները չեն տվել, մասամբ են տվել։ Հովիկ Աբրահամյանի եղբոր գործարանը քիչ գումար է տվել գյուղացիներին: Պռոշյանի և մյուս գործարանները նույնպես շատ քիչ գումարներ են տվել»,-մեզ հետ զրույցում դժգոհեց գյուղացիներից մեկը ու հավելեց.«Չենք մշակելու հողերը, մինչև հստակ գործարանները չասեն, որ ընդունելու են բերքը, մշակենք ինչ անենք, եթե սենց վիճակի մեջ պիտի հայտնվենք»:
Աննա Մաթեւոսյան
