Հովիկ Աբրահամյանը հայտնվել է Անգլիայի թագուհու կարգավիճակում
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իրեն բոլորի կողմից ընդունելի վարչապետ համարող Հովիկ Աբրահամյանի PR-ը ձախողվեց այն աստիճան, որ նա հիմա բոլորի կողմից անընդունելի է՝ նույնիսկ իր խնամու, ում կուսակցությունը դեմ է քվեարկում Հովիկ Աբրահամյանի ներկայացրած բյուջեին: Փաստորեն բոլորի կողմից ընդունելի վարչապետը ամիսներ անց դարձավ բոլորի կողմից անընդունելի վարչապետ:
Եթե սրան էլ գումարենք այն փաստը, որ Հովիկ Աբրահամյանը կախարդական փայտիկ չունի և փաստացի հայտարարեց, որ պետք չէ իրենից սպասել տնտեսական զարգացումների կամ հրաշքների, կարելի է ենթադրել, որ վարչապետի աթոռը շատ մոտ ապագայում թափուր կլինի կամ էլ Հովիկ Աբրահամյանը նստած լինելով այդ աթոռին՝ իրականում որևէ դերակատարում և ազդցություն չի ունենա տնտեսական և քաղաքական պրոցեսների վրա:
Անգլիայի թագուհու կարգավիճակ ունեցող նախագահներ շատ ենք տեսել, բայց այդ կարվավիճակում հայտնված վարչապետ առաջին անգամ ենք տեսնում:
