Հովիկ Աբրահամյանը կհանձնի՞ Զապին. Սկանդալային իրավիճակ Չեխիայում
Չեխական České Noviny պարբերականը գրում է, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չեխիայում գտնվելու ընթացքում այդ երկրի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի հետ հանդիպմանը քննարկել է Անդրանիկ Սողոյանի արտահանձնման խնդիրը եւ հայտարարել, որ հարցը քննում են արդարադատության նախարարները:
Անդրանիկն Սողոյանը հայտնի է որպես «օրենքով գող»՝ Զապ մականունով: Չեխիայի դատարանը սպանություն կազմակերպելու համար նրան հեռակա կարգով դատապարտել է 22 տարի ազատազարկման: Սակայն Զապը Հայաստանում է եւ ազատ: Երեւանի կենտրոնում նրան ձերբակալել էին, սակայն հետո ազատ արձակել:
Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս արտահանձնում, իսկ Զապի համար անհրաժեշտ թղթերն էլ Չեխիայից չեն ստացվել, ու նրան ազատ արձակեցին:
Փաստորեն, չեխական կողմը Զապի հարցը բարձրացրել է Հովիկ Աբրահամյանի առաջ, որն էլ հայտարարել է, որ հարցը պետք է քննարկեն արդարադատության նախարարությունները: Դժվար է ասել, թե ինչի համար է Հովիկ Աբրահամյանը այցելել Չեխիա՝ Զապի հարցը լուծելու, թե տնտեսության համար ներդրումներ ներգրավելու:
մանրամասները`lragir.am-ում:
