Հովսեփ Կիրակոսյանը երկու անչափահաս երեխաների հայր էր
ՀՀ պաշտպանության նախարարությունը սկսել է հրապարակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների անունները: Նրանցից մեկը ՊԲ N զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանն է: Արմավիրի մարզի Ապագա գյուղի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հովսեփ Կիրակոսյանը զոհվել է ապրիլի 2-ի լույս գիշերը Մատաղիսում ստացած որովայնային վնասվածքի հետևանքով: «Անմիջապես տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ, սակայն վնասվածքը շատ խորն էր, փրկել չի հաջողվել: Շատ պարկեշտ մարդ էր, խելացի ընտանիքի երեխա»: 28-ամյա Հովսեփ Կիրակոսյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Ստեփանակերտ: Ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս որդի: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով:
