Հպարտ մահացեք. ես գիտակցաբար կողմ եմ քվեարկելու ԵՏՄ պայմանագրին. ՀԱԿ պատգամավոր (Video)
1in.am-ը գրում է. «Ես գիտակացաբար եմ կողմ քվեարկում, իսկ դուք վտանգներն ամբողջությամբ չեք գիտակցում»,- ԵՏՄ անդամակցությանը կողմ քվեարկելու համարհավաքվածների կշտամբանքին պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նշեց, որ ինքը ներկայացնում է ժողովրդի շահը, իսկ հավաքվածները դա չեն գիտակցում:
«Վերջում կերևա, թե ում է ամոթ: Ես կարծում եմ, որ իմ մոտեցումը ամենաազնիվն է և գիտակցված՝ հաշվի առնելով վտանգները: Այստեղ հարցն այն չէ, թե ես որքանով եմ հիացած, ես հիացած չեմ»,- ԱԺ-ի մոտ հավաքվածների դժգոհությանը պատասխանեց պատգամավորը:
Այն դիտարկմանըի պատասխան՝ իսկ արդյոք նա հաշվի չի՞ առել միության մեջ մտնելու վտանգը, և այդ ի՞նչ վտանգներ է ինքը հաշվի առել, Սարգսյանը նշեց. «Ես չեմ ուզում այդ մասին այստեղ խոսել և կարծում եմ, որ դուք դրանց մասին շատ լավ գիտեք»:
«Ուրեմն ձեր իշխանությունը թող իրեն կարգին պահեր, որ զենք չվաճառվեր»,- այսպես արձագանքեց նա լրագրողի հարցին, թե արդյոք նրան չի՞ անհանգստացնում այն փաստը, որ միության անդամ երեք երկրները զենք են վաճառում Ադրբեջանին:
Այն մեղադրանքին, որ իրենք էլ են օգնում այդ իշխանություններին, քաղաքական գործիչը պատասխանեց. «Կուսակցության պոզիցիան ոչ մի կապ չունի իշխանության հետ»:
