«ՀՔԾ ղեկավարի և ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը բացահայտված է»․ ՔԿ նախագահ
«Ես անցած տարի էլ ասել եմ, որ այդ գործը բացահայտված է, սակայն քրեական գործը քննության փուլում է, դեռ ավարտված չէ, որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին շուրջ 8 կամ 9 ամիս առաջ ուղարկել ենք քննչական պահանջ, որը երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեյցանի գաղտնալսման գործին, ասել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
