1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՔԾ-ում մշակվել է հանցագործությունների քննության մեթոդիկային նվիրված թվով 3-րդ ձեռնարկը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրատարակել է գիտագործնական մեկնաբանություններ՝ «Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման եւ քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» վերտառությամբ աշխատությունը:

Աշխատանքը հեղինակել են Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի քննչական աշխատանքների կազմակերպման եւ կատարելագործման բաժնի պետ, իրավագիտության դոկտոր Սերգեյ Առաքելյանը, բաժնի աշխատակիցներ՝ Տիգրան Խաչիկյանը, Գրիգոր Ամիրյանը, Տիգրան Ղազարյանը եւ Արթուր Նահապետյանը:

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի նյութերի, ինչպես նաեւ տեսական աղբյուրների ուսումնասիրության հիման վրա աշխատությունում վերլուծվել են պաշտոնատար անձանց կողմից կատարվող՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցանքների քրեաիրավական որակման եւ քննության մեթոդիկայի տեսական ու գործնական նշանակություն ունեցող մի շարք արդիական հիմնախնդիրներ:

Մասնավորապես՝ ներկայացվել են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական անփութության որակման ու քննության մեթոդիկայի առանձնահատկությունները:

Աշխատության գիտական խմբագիր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենատ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանի խոսքով՝ հայաստանյան իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական, դատախազական եւ քննչական մարմինների ներկայացուցիչները որոշակի բարդություններ են ունենում պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցանքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցակազմերով ճիշտ որակելու, դրանք միմյանցից եւ հարակից այլ հանցագործություններից սահմանազատելու, ապացուցողական համապատասխան բազան ձեւավորելու եւ այն ճիշտ գնահատելու գործառույթներն իրականացնելիս:

- ՀՀ քրեական գործող օրենսգրքի շատ դրույթներ աչքի են ընկնում անհստակությամբ, տարատեսակ վիճելի հարցեր առաջացնելու հատկությամբ, ինչն էլ բարդություններ է ստեղծում քննարկվող հանցագործությունների վերաբերյալ գործերով արդյունավետ նախաքննություն իրականացնելու համար: Քննարկվող հանցագործությունների դեմ պայքարի գործում առանձնահատուկ դերակատարություն ունի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 190-ի 6-րդ եւ 10-րդ մասերի, ինչպես նաեւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները,- ասում է Վահրամ Շահինյանը եւ փաստում, որ վերը նշված հանգամանքները վկայում են գիտագործնական սույն մեկնաբանությունների պատրաստման անհրաժեշտության եւ հրատապության մասին:

Այդ առումով տվյալ աշխատության շրջանակներում նպատակ է դրվել պարզաբանելու պաշտոնատար անձանց կողմից կատարվող՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցանքների որակման եւ դրանց վերաբերյալ քրեական գործերի քննության մեթոդիկայի առանձնահատկությունները, ինչպես նաեւ մշակելու իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:

Ասենք, որ գիտագործնական հիշյալ մեկնաբանությունները նախատեսված են ՀՀ-ում նախաքննություն իրականացնող մարմինների, դատական-դատախազական համակարգերի, իրավապահ այլ մարմինների աշխատողների, փաստաբանների, ինչպես նաեւ իրավաբանական բուհերի ու ֆակուլտետների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, դասախոսների եւ քրեական իրավունքի հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար:

Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan