1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

"Հրաչյա Պողոսյանն իր ծնողների արժանի զավակն է",-նշում էին ագարակցիները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին այցելել էր  Արագածոտնի մարզի Ագարակ համայնք` մասնակցել վերջինիս վերածննդի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Կառավարության ղեկավարը նախ մասնակցել է կարի ֆաբրիկայի բացմանը: Այն հիմնվել է գործարար Հրաչյա Պողոսյանի կողմից: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարարների միջև վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մասնակիցներից մեկն է:Գործարար, բարերար Հրաչյա Պողոսյանն արձագանքելով վարչապետի կոչին` նոր ներդրումների արդյունքում հարազատ Ագարակ համայնքում հիմնել է կարի ֆաբրիկա` ստեղծելով գրեթե երեք տասնյակ նոր աշխատատեղ: Այժմ ընթացքի մեջ են ֆաբրիկայի նոր արտադրամասի կառուցման աշխատանքները: Նախատեսվում է ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը հասցնել 100-ի: Արտադրանքն առայժմ իրացվելու է տեղական շուկայում, սակայն ծրագրեր կան կազմակերպել նաև արտահանում: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել արտադրամասում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ արտադրամասն առաջիկայում կզարգանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կապահովվի բարձր արտադրողականություն: «Որքան դուք մեծ եկամուտներ ունենաք, այնքան մեծ կլինի աշխատողների, համայնքի և պետության օգուտը»,- ասել է վարչապետը:

Այնուհետև վարչապետը մասնակցել է Ագարակի կենտրոնում գտնվող «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշակոթողի մոտ կազմակերպված ծառատունկին: Ագարակի հրապարակը վերանվանվել է «Արարատ-73»-ի անվամբ` վերջինիս հաղթանակի 45-ամյակի առթիվ:

195 օր տիեզերքում` միջազգային տիեզերական կայանում մնալուց հետո Հայաստանի դրոշը վերադարձել է երկիր: Այն այնտեղ էր տարել տիեզերագնաց Օլեգ Արտեմևը: Հայաստանի դրոշը նախօրեին անձամբ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովն է բերել Հայաստան և տոնական միջոցառման ընթացքում այն Ագարակում հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանելով փաթեթից, որի մեջ այն դրվել էր հենց տիեզերքում: Միաժամանակ, տիեզերքում գտնվող Երևանի 2800-ամյակին նվիրված պաստառը Հայաստան կբերվի երկու շաբաթ անց:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարել օրը` մի քանի պատճառներով:«Շատերը հարցնում են, թե Հայաստանում վերջին հինգ ամսվա մեջ ինչ է փոխվել: Նրանք, ովքեր ուզում են տեսնել` կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարևոր բանը` տրամադրությունը, մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը, ինքնավստահությունը: Կարևոր է արձանագրել, թե ինչն է ժողովրդի համար ամենակարևորը, դա իր ինքնասիրությունն է, իր հպարտությունն է: Կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ և որևէ մեկը չկա իրենից առավել և իրենից պակաս: Այսօր Հայաստանի Հանրապետություն չկա մի քաղաքացի, սկսած վարչապետից, որը որևէ մեկի նկատմամբ ունի առավելություն: Բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները: ՀՀ-ում հաստատված է իրական եղբայրություն, քաղաքացիական եղբայրություն, բոլորս միմյանց ընկալում ենք որպես միասնական մեկ ընտանիք, մի միություն, մի ազգ: 45 տարի է անցել «Արարատ-73»–ի հաղթանակից, մինչև հիմա Հայաստանում մեծարում են այդ մարդկանց, հրապարակներ են բացում, թրջված աչքերով հիշում հաղթանակը, որովհետև «Արարատ»-ն իր հաղթանակներով նոր ուժ է տվել մեր ժողովրդի հպարտությանը, իր հաղթանակով կարողացել է այնպես անել, որ յուրաքանչյուր հայ հպարտ լինի, որովհետև մեր ժողովրդի համար ամենակարևորն իր ինքնությունն է ու ինքնասիրությունը»,- նշել է վարչապետը` այս համատեքստում հիշեցնելով, որ իր գլխավորած պատվիրակությունը մասնակցել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստին և վերջին հրաժեշտի արարողությանը: 

Картинки по запросу Հրաչյա Պողոսյան

Հանդիպման վերջում, Ագարակցիներից ու հանդիպմանը ներկա այլ համյանքի բնակիչներից շատերը նշում էին, որ ծանոթ են գործարար Հրաչյա Պողոսյանի գործունեությանը, ով մշտապես աջակից է եղել ագարակցիներին, եւ ինչու չէ բազում անգամներ օգնել, սատար է կանգնել Արագածոտնի մարզի մի շարք ընտանիքիների: Ու ինչպես նշում էին  Ագարակ համյանքի հնաբնակները."Հրաչյա Պողոսյանը իր ծնողների արժանի զավակն է, նա կարողացել է ամեն տեղ Հայաստանում, ՀՀ-ից դուրս բարձր պահել հայ ազգի անունը իր հայրենանպաստ ու հայրենանվեր գործունեության շնորհիվ: Նա իսկապես  իր ժողովրդի  ծոցից դուրս եկած մարդ է, ով  կարողանում է ստեղծել արարել ու բարիք գործել: Մենք հպարտ ենք`պարոն Պողոսյանի մարդասեր ազգասեր ու նվիրյալ տեսակով: Նա օրինակելի հայ է, արժանապատիվ ու  գործունյա, ով ամեն տեղ կարողանում է թողնել իր հետքը": 

 

 

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan