Հրաձգություն Վոլգոգրադում.2 հայ է վիրավորվել
Ինչպես հայտնում է LifeNews-ը, այսօր վաղ առավոտյան Վոլգոգրադի Ձերժինսկու շրջանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ վարորդը հրաժարվել է սպասարկել հարսանիքից վերադարձող մի խումբ երիտասարդների:
LifeNews-ի տրամադրության տակ է հայտնվել է վիրավորների նախնական ցուցակը, որի համաձայն` տուժածներից երկուսը հայ են` 22- ամյա Արմեն Եղիազարյանը և 24 -ամյա Վլադ Ջերջիխանյանը:
Կատարվածի փաստով քրեական գործ է հարուցվել:
