Հրաժարվեց «սպեցնազ»-ում ծառայել. զոհված զինծառայողը երազում էր բանակից փառքով վերադառնալու մասին (ֆոտո)
Ավելի քան 8 տարի քիքբոքսինգով զբաղվող նորակոչիկ Սամվելին դեռ Կենտրոնական հավաքակայանում էին առաջարկել ծառայել հատուկ նշանակության ջոկատում: Սակայն 18-ամյա երիտասարդը ծառայության էր մեկնել այլ նպատակով՝ ծառայել ԼՂՀ-ում եւ դիրքերում:
«Տղաս շատ-շատ էր ուզում Ղարաբաղ գնալ, թուրք խփեր, հենց էդպես էլ ասում էր. «Մամա, պիտի գնամ, կռվեմ, թուրքին խփեմ, մեր հայրենիքը պաշտպանեմ, պոստ պահեմ, իմ անունը պիտի հնչի»… Տղաս խոսքը պահեց, բայց չվերադարձավ պոստերից էդպես էլ»,- NEWS.am-ի թղթակցին պատմում է 5 ամիս առաջ դիվերսիայի հետեւանքով զոհված Սամվելի մայրը՝ տիկին Մարինեն:
մանրամասները` news.am-ում
