Հրաժարվում է լրագրողներին տեղեկություն տալ
Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղակայված թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարգիս Սուքիասյանը հրաժարվում է լրագրողներին տեղեկատվություն տրամադրել հանրաքվեին ընտրողների մասնակցության վերաբերյալ: Վերջինս ասել է, որ ինքը ժամանակ չունի լրագրողների համար, եւ խորհուրդ է տվել դիմել մարզպետարան: Լրագրողի ճշգրտմանը, որ մարզպետարանը այդպիսի գործառույթներ օրենքով չունի եւ որպես պետական հիմնարկ այն չպիտի աշխատի կիրակի օրով՝ Սուքիասյանը ասել է, որ ինքը միայն մարզպետարանին է տեղեկատվություն տալիս:
