Հրամանատարը զինվորներից վերցրել է նրանց հասանելիք դրամական բավարարումները
Պաշտպանության բանակի հրամանատարը զինվորներից վերցրել է նրանց հասանելիք դրամական բավարարումները` կենցաղային իրեր գնելու պատճառաբանությամբ:
Ըստ մեղադրանքի` ՊԲ N զորամասի զինծառայող, հրաձգային վաշտի հրամանատար, կոչումով կապիտան 28-ամյա Ֆրունզե Հակոբյանը մարտական հերթապահության մեկնելու նախորդող օրերին զինծառայողների համար կենցաղային իրեր գնելու պատճառաբանությամբ, յուրաքանչյուր ամիս իր հրամանատարության տակ գտնվող զինծառայողների շրջանում անց է կացրել դրամահավաք. հավաքագրել է վերջիններիս ստացած ամսական դրամական բավարարման գումարները, որի արդյունքում ստացել է 674 000 ՀՀ դրամ:
