Հրանոթի 2 արկը գտել էր դաշտից ու տարել տուն
Հունվարի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանավան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հակոբ Հ.-ին պատկանող շինությունից 2014թ. դեկտեմբերի 25-ին հայտնաբերել էր «Դ-30» տիպի հրանոթի 122 մմ տրամաչափի 2 արկ:
Դեպքի վայր հրավիրված ինժեներ-սակրավորների կողմից արկերը վնասազերծվել և տեղափոխվել էին ՀՀ ՊՆ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ ըստ Հակոբ Հ.-ի հոր` 1966թ. ծնված Աշոտ Հ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածն ինքը 2011 թ. սեպտեմբերին գտել էր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղին հարակից դաշտերից և որպես մետաղի ջարդոն հետագայում հանձնելու նպատակով տեղափոխել իրենց տուն:
Կատարվում է հետաքննություն:
