Հրանտ Բագրատյանը սպառնում է «քցվել» ԱԺ-ի շենքից
Հրանտ Բագրատյանը ընդգծեց, որ «Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու» նախագիծը «գեղցիություն» է, այլ ոչ թե արտոնություն: Ավելացնելով «Ես կքցվեմ էս շենքից, հորս արև» :Հետեւաբար կոչ արեց կոնկրետ առարկայական արտոնություններ տալ սահմանամերձ համայնքների բնակիչներին: Այն ինչ՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որդա լավ էլ արտոնություն է: Ավելին, բուռն քննարկումների ընթացքում մի անեկդոտ հիշեց ` «Վրացուն ասում են՝ ի՞նչ ես կերել, ասում է՝ ոչ մի բան: Իսկ, երբ վրացին է հարց տվողից հետաքրքրվում, վերջինս պատասխանում է, թե՝ վռիկ: Վրացին նկատում է, թե դա էլ բան է, ինչին ի պատասխան վռիկ կերածն ասում է. «Չեղավ-չեղավ, քո ոչ մի բանի չափ չեղա՞վ»»:
