1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հրանտ Գրիգորյանը՝մեր թեկնածուն է.նա լուրջ կշիռ եւ ազդեցություն ունի Արմավիրի մարզում

Սույն թվականի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ համապետական ընտրությունների քարոզարշավից անցել է մոտ 20 օր: Այս օրերին կուսակցություններն ու դաշինքներն անում են հնարավորը՝ ակտիվ հանդիպումներ ունենալու , եւ հնարավորինս իրենց մասին կրկին անգամ հիշեցնելու համար:
Այս օրերին ահել ու ջահել՝ յուրովի են փորձում ընտրողին հավատացնել ու վստահություն ներշնչել, որ օրվա թեկնածուներն ամեն ինչ անում են՝հանուն ընտրողի ու նրանց շահերի: Իհարկե ոչ բոլորին հաջողութմ այդ թոզը փչել ընտրողի ու հասարակության աչքին, բայց եւ իրականում կան թեկնածուներ՝հատկապես ռեյտինգային ընտրացուցակում, ովքեր ըաստ էության ոչ հեքիաթներ պատմելու, եւ ոչ էլ հանրության աչքին թոզ փչելու խնդիր ունեն:
Կան անուններ, որոնց ընտրողը լավ է ճանաչում, եւ առանց ավելորդ սրբագրումների էլ, չի զլանում արդար եւ օբյեկտիվ գնահատակններ տալ՝նրանց հասցեին:

«Տառապանքս փորձ ունի… եկեք խոսեք գնացեք, իսկ ընտրությունն իմն է»-, այս կերպ արձագանքեցին Արմավիրի մարզի ընտրողներից շատերը, երբ փորձեցինք պարզել, թե նախընտրական ինչ տրամադրություններ են տիրում Արմավիրի մարզի թիվ 6 ընտրատարածքում:

 

Related image

 

Նկատենք, որ այստեղ բացի դաշինքներով առաջադրված թեկնածուներից, հիմնական մրցակցությունն ընթանում է ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ, ովքեր անողոք պայքար են տանում միմյանց դեմ: Նշենք, որ այստեղ ՀՀԿ-ն առաջադրել է ՀՀԿ-ականներ՝ Հրաչիկ Աբգարյանին, Հրանտ Գրիգորյանին, Ալեքսան Պետրոսյանին, Սեդրակ Սարոյանին, եւ Առաքել Մովսիսյանին՝ Շմայս: 

Այս անգամ ընտրողների հետ հանդիպումը տեղի ունեցավ հատկապես Էջմիածին քաղաքում, Արշալույս եւ Մեծամոր համայնքներում, ուր ընտրողներից շատերը այսպես ասած կողմնորոշված էին, թե ինչ պիտի անեն ապրիլի 2-ին քվեախցիկի առաջ: Նրանցից շատերը ազատ եւ անկաշկանդ մթնոլորտում նշում էին, որ իրենց նախընտրած թեկնածուն՝ Հրանտ Գրիգորյանն է:
Ի դեպ, բնակիչներից շատերն էին նշում, որ. «Գրիգորյանը շատ զուսպ ու հավասարակշռված մարդ է, ով երբեք ամպագորգոռ հայտարարություններ չի անում, բայց եթե պետք է՝ սատար է կանգնում իր համայնքի բնակչին»:
Եւ ինչպես մեզ հետ զրույցում նկատեց տիկին Թումանյանը. «Մեր Գրիգորյան Հրանտը նորմալ, լուրջ մարդ ա, խելքը գլխին ընտանիքին նվիրված, իր երկրացուն չանտեսող, ու ամենակարեւորը՝ միշտ մեզ հասանելի: Մենք նրան, նրա ընտանիքին շատ ենք հարգում: Նա այս մարզում իրոք հարգանք եւ հեղինակություն ունի: Եւ իրականում նրա հետեւից գնացողների բանակը մեծ է: Ես նրան շատ եմ հարգում»:
Մարզի թոշակառուներից մեկն էլ դժգհում էր, որ. «Մեկին սաղ տարին ուզենաս մի բան ասես, պիտի օրերով հերթ կանգնես, բայց մեր Հրանտը շատ լավ մարդ ա, նորմալ, նամուսով հարգանքով, ու շնորհքով անձնավորություն ա: Կգնամ ու իրան էլ կընտրեմ»:
Տարեցներից ոմանք էլ անկեղծորեն նշում էին, որ չեն մասնակցելու ընտրություններին, ու տեղներից չեն էլ շարժվելու: Իրենց խոսքում նշում էին, որ նեղացած են էսօրվա իրենց ապրած կյանքից ու սոցիալական անարդար պայամաններից:Image result for Հրանտ Գրիգորյանը

 

Արշալույսցիների հետ ունեցած հանդիպման ժամանակ էլ, ինչպես որ սպասվում էր (Դե Հրանտ Գրիգորյանն ու նրա գերդաստանն այստեղ իրոք լուրջ ազդեցություն եւ կշիռ ունեն, վերջին հաշվով Արշալույս համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գրիգորյանի եղբայրը՝ Զարզանդ Գրիգորյանը ջախջախիչ հաղթանակ տարավ)միահամուռ կերպով նշում էին, որ իրենց թեկնածուն Հրանտ Գրիգորյանն է: Եւ ինչպես նշեց արշալույսցի մի մանկավարժ. «Չի քննարկվում՝մենք մեր Հրանտի, մեր Գրիգորյանի հետ ենք: Էդ էլ հարց ա՞, ում ենք ընտրելու: Իհարկե՝ մեր Հրանտին: Իզուր մի խառնեք իրար: Ինքը արտակարգ լավ անձնավորություն ա, իրա քրտինքով ապրող մարդ ա, ու կարեւորը՝ մեզ հենարան ա: Մեր տղեն ա ինքը»:

Ի դեպ, գյուղի օրվա հոգսով ապրող ու հողի հետ կռիվ տվող բնակիչներից շատերը նույնպես անկեղծացան, ու նշեցին, որ կողմնորոշված են իրենց ընտրության մեջ եւ գնալու են Հրանտ Գրիգորյանի ու նրա ծրագրերի հետեւից: «Մեր Հրանտի մեջ կարգին մարդու արյուն կա, նա լավ մարդու զավակ է, լավ հայ ընտանիքի օրինակ են, Հրանտն ուրիշ ա.իրա հետ ոչ մեկին չխառնեք: Մեր Գրիգորյանի դուռը բոլորիս համար էլ բաց ա, մենք ուրիշներին չենք էլ լսում ու ցանկություն էլ չունենք լսելու»:
Հավելենք, որ համայնքի երիտասարդ ակտիվը նունպես սատարում էր Հրանտ Գրիգորյանի թեկնածությունը, ու նշում, որ Գրիգորյանը իրենց համար լուրջ հեղինակություն ունեցող մարդ է, կարգին երկրացի, ում նորից կցանկանան տեսնել ՀՀ խորհրդարանում:
Արշալույսցի մի տիկին էլ, ով գյուղի հնաբնակներից էր, իր խոսքում նշեց. «Մեր աչքի առաջ է մեծացել մեր Հրանտը. լավ ծնողների որդի է։ Որպես ռեյտինգային թեկնածու նա այսօր այն թեկնածուներից է, ով միշտ հետաքրքրված է իր հող ու ջրի մարդկանց ապրելակերպով, նիստ ու կացով։ Դա շատ թանկ հատկանիշ է, այսօր ընտրողին խաբել հնարավոր չի: Ու մենք ուրախ են դրա համար, քանի որ իր պահվածքը, մարդկանց նկատմամբ հարգալից վերաբեմունքը, համեստությունը, դրանք նրա այն լավ կողմերն են, որոնք ավելի են բարձրացնում մեր Հրանտի կշիռը,-այսպես են բնութագրում թեկնածուին իր հայրենի բնօրրանում:

Image result for Հրանտ Գրիգորյան

 

Հրանտ Մերուժանի Գրիգորյանը


Ծնվել է 1966թ. նոյեմբերի 23-ին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում:

2000թ. ավարտել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը: Տնտեսագետ:

1983-1985թթ. աշխատել է Արշալույս գյուղի կոլտնտեսությունում: 1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989-1996թթ. եղել է երկրապահ ջոկատի մարտիկ, վաշտի հրամանատարի տեղակալ: Ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. 1995թ. եղել է վաշտի հրամանատար: ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ: 1996-1997թթ. եղել է Էջմիածնի հացի գործարանի տնօրեն:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 20 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 20 ընտրատարածքից:

Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով (1995թ.), 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1996թ.), «Մարշալ Բաղրամյան» (2001թ.), «Անդրանիկ Օզանյան» (2003թ.) եւ «Վազգեն Սարգսյան» (2003թ.) մեդալներով:

Ամուսնացած է, ունի հինգ  երեխա:

Related image

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan