Հրանտ Մարգարյանը՝ Սամվել Բաբայանի վերադարձի մասին.VIDEO
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նորմալ է վերաբերում նրան, որ իր կուսակից, Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մտադիր է հեռանալ քաղաքականությունից: «Ես բնական եմ համարում, որ նա որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից: Նրա հետ անձամբ այդ մասին չեմ խոսել»,– այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Խոսելով Սամվել Բաբայանի վերադարձի մասին,Հրանտ Մարգարյանը նշեց. «Ընդհանրապես չեմ կարծում, որ ժամանակը սուպերմենների կարիք ունի»:Այլ մանրամասներ՝առաջարկվող տեսանյութում:
