Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ալոիս Կրաուտին
Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին, Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Դորիս Գյունտերցիմերին և Ավստրիայում Հայաստանի պատվո հյուպատոս Արամ Մարությանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ավստրիական հարաբերություններին, Ավստրիայում հայ համայնքին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: