Հրանուշ Հակոբյանի և Արծվիկ Մինասյանի բանավեճը Աժ-ում
Այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱԺ-ում էր` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելու մի օրենսդրական փոփոխություն: Ինչպես նախարարը նշեց` հարցը որքան տեխնիկական է, նույնքան էլ քաղաքական: Նախագիծը վերաբերում էր այն հայերին, որոնք ապրում են երկրներում, որտեղ արտակարգ իրավիճակ է, և ցանկանում են իրենց գույքը տեղափոխել ՀՀ:
Հարցի քննարկման ժանամակ տեղի ունեցավ բանավեճ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի և Հրանուշ Հակոբյանի միջև: Պատգամավորն առաջարկում էր օրենսդրական փոփոխության մեջ կոնկրետ նշել այն պետությունների ցանքը, որտեղ արտակարգ իրավիճակ է, այլապես ստացվում է, որ նախագծում պետք է նկարագրեն նաև, թե որ արտակարգ դրությունների մասին է խոսքը:
Նախարարը դա համարեց տեխնիկական փոքր խնդիր ու ասաց, որ պետք չէ դրա վրա կենտրոնանալ` այդ հարցը Կառավարությունում հեշտությամբ հնարավոր է լուծել: Բանավեճից հետո կողմերը եկան մի համաձայնության, որից հետո նախարարը շտապում էր լքել նիստերի սենյակը: Այդ պահին ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, հարցրեց նախարարին. «Ուղեկցե՞մ ձեզ, տիկին Հակոբյան»: «Չէ, շատ շնորհակալ եմ, էն կողմից չգնամ, Մինասյանը արտակարգ իրավիճակ կստեղծի»,- ակնարկելով Արծվիկ Մինասյանին` կատակեց Հրանուշ Հակոբյանը:
