Հրապարակվել է ՀՀԿ-ական պաշտոնյայի և Քիմ Քարդաշյանի սեքս տեսանյութը. politik.am
Դուք Մանուկյանին հարցրեք,-միաբերան ասում են Արտակ Դավթյանն ու Հովհաննես Սահակյանը:
Politik.am:Քաղաքական երգիծանք:ՀՀԿ գրասենյակում զանգ է հնչում: Քարտուղարուհուն ասում են, որ գրասենյակում շտապ հավաք կա, անհրաժեշտ է պատրաստել նիստերի դահլիճը : Երեկոյան, արդեն իսկ ՀՀԿ գրասենյակին , մոտենում են բազմաթիվ շքեղ մեքենաներ և մեքենայից իջնում են ամենատարբեր գործիչներ: Նիստը սկվում է ուղիղ ժամը 19:00-ին: Ներս է մտնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: -Բարև ձեզ հարգելի գործընկերներ: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվա մեր հավաքը չի վերաբերվում երկրի ներքին խնդիրներին, այլ վերաբերվում է մեր և ձեր անձնական կյանքին,-ասում է Հովիկ Աբրահամյանը: Բոլորը զարմացած միմյանց են նայում և չեն հասկանում, թե հավաքի նպատակը որն է: Ոտքի է կանգնում Առաքել Մովսիսյանը և շփոթված հարցնում. -Պարոն վարչապետ, բայց մեր անձնական կյանքը ինչի պիտի շտաբում քննարկենք,-ասում է Մովսիսյանը: -Շմայս նստի կասենք, որ հավաքել ենք ուրեմն կապ ունի,-ասում է վարչապետը և շարունակում,-ՀԱԿ ակտիվիստների ձեռքում է հայտնվել մեզանից մեկի և Քիմ Քարդաշյանի սեքս տեսանյութը : Հիմա նախագահը հրահանգել է պարզել ով է և ինչու է իր ու Քիմի հարաբերությունը տեսագրվել: Վերջին մի քանի սեքս տեսանյութերն ու հրաժարականը մեզ բավական էին: Հիմա նոր սկանդալի կարիք չկա,-եզրափակում է վարչապետը: Այս խոսքը լսելուն պես ՀՀԿ-ականները իրարով են անցնում և մեկը մյուսին շշուկով հարցնում է, թե ով է այդ համարձակը, որը Քիմի հետ հասցրել է առանձնանալ և մի հատ էլ տեսանյութ ունենալ: ՀՀԿ շարքերից լսվում են շշուկներ,-հա բայց ես Քիմի հետ չեմ եղել: Ու հետո իմ օբյեկտումա եղել ինչ եղել ա ու ոչ մեկ չէր կարա նկարեր: Ոտքի է կանգնում գեներալ Մանվելը...
Մանրամասն` politik.am
