Հրապարակվել է Քենիայի առեւտրի կենտրոնի վրա ահաբեկիչների հարձակման տեսագրությունը
Այսօր CNN հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում երեւում է թե ինչպես են ահաբեկիչները հարձակվել Նայրոբիի առեւտրի կենտրոնի վրա: Տեսահսկման խցիկներով նկարահանումն արվել է անմիջապես այն բանից հետո, երբ գրոհայինները մտել են շենք: Տեսագրություններում միայն 4 ահաբեկիչ է ֆիքսված, մինչդեռ Քենիայի իշխանությունները հայտնել էին 10-15 հարձակվողի մասին:
