Հրապարակվել է տասնամյակի ամենաներբեռնվող հավելվածների ցանկը
App Annie-ն կազմել է տասնամյակի ամենաներբեռնվող հավելվածների ցանկը: Լավագույն տասնյակում գրեթե բոլոր հավելվածներն ամերիկյան են, միայն 2-ն են չինական:
Առաջին 4 հորիզոնականներում են միևնույն ընկերության հավելվածները՝ Facebook, Facebook Messenger, WhatsApp և Instagram: Հինգերորդում է Snapchat-ը: Փորձագետները նաև նշել են, որ ռեյտինգում առաջին տեղերը չեն երաշխավորում լավ եկամուտ:
Առաջատարների տասնյակում են Skype-ը, YouTube-ը, Twitter-ը և չինական TikTok-ն ու UC Browser-ը:
Իսկ ահա ամենաեկամտաբերն են համարվել Netflix-ը, Tinder-ը և Pandora Music-ը:
Տասնամյակի ամենահռչակավոր խաղն է համարվել Subway Surfers-ը: Լավագույն հնգյակում են Candy Crush Saga-ն, My Talking Tom-ը, Temple Run 2-ը և Clash of Clans-ը:
