Հրաշք է մեր հայրենիքը, ցավոք լքում ենք հրաշքը...
Ամեն հայրենաճանաչության դասից հետո բավական խորհելու առիթ եմ ունենում։
Հրաշք է մեր հայրենիքը, ցավոք լքում ենք հրաշքը, գնալով օտարի հողում, օտարի համար և միշտ ինքդ այնտեղ օտար, սակայն ավելի հանգիստ։ Լքում ենք, քանզի ծնողն իր երեխային այնտեղ ավելի հեշտ է պահում, աշխատում է և ապահովում բարեկեցիկ կյանք, սակայն հեռու, սակայն օտարի հողում։ Այ, ջուր եմ լցնում լոռեցի Գիքորի աղբյուրից ու սիրտս մղկտում է, ախր այս հրաշք երկրում, երբ Գիքորի մասին կարդում էինք Թումանյանից, հիմա չորս կողմը գիքորներ են, մտքովս չէր կարող անցնել, որ երբևէ կտեսնեմ Գիքորին, այն ժանանակ թե կարդալով էի լալիս և կուչ գալիս, հիմա ուղղակի վախենում եմ չորս կողմս նայել։ Հայրենիքիումս, կարծես այս խոնարհված եկեղեցու նման, ամենօր մի քար է հանվում, սակայն պետք էր քարին քար ավելացնել;
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
