Հրատապ. Սևանում խուճապ է
Սևանում հիմա որոնողական աշխատանքներ են գնում.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի ջրասուզակները՝ հրամանատար Ճզմազյանի գլխավորությամբ, կանչով մեկնել են Սևանա լճի մոտ գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր. նրանք ահազանգ են ստացել, որ լճում սկուտերը շրջվել է և այն վարող անձը ջրահեղձ է եղել: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված վայր են ժամանում նաև Տարածքային կառավարամնա և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանն ու Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը:
© shamshyan.com
