Հրատապ.այս պահին փորձում են անջատել Գյումրու Ցայգ մարզային հեռուստաընկերությունը
Ինչպես հաշված րոպեներ առաջ ահազանգեց Գյումրու Ցայգ մարզային հեռուստաընկերության տնօրեն Մ. Մինասյանը, այս պահին փորձում են անջատել Գյումրիի Ցայգ մարզային հեռուստաընկերությունը: Մենք փորձեցինք կապ հաստատել ՀԸ տնօրինության հետ ու պարզաբանումներ ստանալ: Ըստ ստացված պարզաբանման, արոտնագրված է Ցայգին պատկանող անալոգային քսանութերորդ հաճախականությունը, առանց ՀԸ հետ համաձայնության վերցվել ու տրվել է Ամասիայի թվային հաճախականությանը, որով գրեթե զրոյական է դարձել Ցայգի հաճախականությունը ու որոշ տեղերում ՀԸ հաղորդումները չունեն ձայն, որոշ տեղերում նկար:
Նշենք, որ քսանութերորդ հաճախականությունը արտոնագրված է Ցայգ ՀԸ անունով, որով և հեռարձակվում է ՀԸ հաղորդումները:
Արման Գրիգորյանի գրառումը
