ՀՐԱՏԱՊ.Հայաստանում 50 հազար երեխայի կյանք է վտանգվել.գիտափորձի արդյունքում քաղցկեղ
«Մելիտա Հակոբյանին ձայն չտվեցին և նա իր նման մտածող` հետազոտող խմբի հետ դուրս եկավ դահլիճից»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում, Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած քննարկման ընթացքին անդրադարձավ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:
Նշենք, որ հիշյալ քննարկման հիմնական բանախոսը Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Թուտելյանն էր:
Թուտելյանը իր ուսումնասիրությունների պատկերն էր դրել գիտնականների սեղանին: Նա մի տեսակ «համոզում էր» ֆոլաթթվով հարստացած սննդամթերք ընդունելու քաղաքականությանը ենթարկվելը:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը հաստատել է Առողջապահության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծի փաստաթղթերը, որոնց համաձայն ալյուրի մեջ պետք է լինեն արհեստական հավելումներ՝ մասնավորապես` ալյուրը հարստացվելու է երկաթով և ֆոլաթթվով։
Այս նախագծին դեմ են մի շարք գիտնականներ, որոնք համոզված են, որ ֆոլաթթվի ավելորդ քանակությունը խթանում է քաղցկեղածին հիվանդություևնների առաջացմանը:
Խաչիկ Ստամբոլցյանը իր համոզման մեջ վստահ է.«Ես ուժի զոռով բարձրացա ամբիոն և այդ ժամանակ ակադեմիայի պրեզիդենտը` Մարտիրոսյանը հրահանգեց միկրոֆոնը անջատել: Ես էլ ասեցի անջատեք` իմ ձայնը բարձր է ու ես առանց միկրոֆոնի էլ կխոսեմ»,-պատմեց Ստամբոլցյանը:
Նրա հայտարարությունը շատերի կգցի տարակուսանքի մեջ, բայց փաստը փաստվել է ընդդիմադիր այս գործչի կողմից.«Ես հայտարարեցի, որ 50 հազար երեխայի վրա գիտափորձ է իրականացվել 5 տարի շարունակ` իսրայելական փողերով և փաստորեն քրեական գործ են փորձել հարուցել, որը նշանակում է, որ երևույթը քրեորոն պատժելի է: Գիտափորձը արվել է Հայաստանում` Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակի, Լոռու մարզերում` տարրական դասարանների երեխաներին ձրի ճաշ են տվել, որը հարստացված է եղել այդ ալյուրով , մակարոնը և ձեթը նույնպես ֆոլաթթվով հարստացված է եղել: Հինգ տարի կերակրել են ու դրա ֆինասավորողը Իսրայելն էր ու ալյուրի նվիրատուն Ռուսաստանն էր»,-բացահայտեց Ստամբոլցյանը:
Խաչիկ Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ ուռուցքաբանության ինստիտուտի տնօրենը վերջերս չգիտակցելով հայտարարություն է արել, որ Լոռիում մանկական քաղցկեղի աճ է արձանագրվել:
Ստամբոլցյանը այս ամենը որակում է, որպես ազգային դիվերսիա:
