Հրազդանի կիրճում` թունելի մոտ, երիտասարդը կտրել է երակները
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 29-ամյա երիտասարդը կտրել է ձեռքերի երակները՝ կյանքին վերջ տալու նպատակով, քանի որ իրեն ծեծել են:
Պարզվել է, որ երիտասարդի ծանոթի ընկերները «Մանկական երկաթուղու» թունելի միջնամասում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նա ինքնավնասում կատարի:
Երիտասարդը «վերին վերջույթների գծային կտրված վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և համապատասխան բուժօգնություն է ստացել:
