Հրազդանի զինկոմի աշխատավարձից 10 տոկոս կպահվի. Դատավճիռ
Փաստինֆոն գրում է. Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ մեղադրվող Հրազդանի զինվորական կոմիսար Արամ Պետրոսյանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել զինվորական ծառայության սահմանափակմամբ 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ 10 տոկոս կպահվի դրամական բավարարման գումարից:
Իսկ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նույն զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման և նախորոշման խմբի պետ Սերգեյ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով, նույնքան ժամկետով էլ Սարգսյանը զրկվել է ՀՀ Զինված ուժերում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչում:
Ըստ մեղադրանք՝ գնդապետ Արամ Պետրոսյանը 2014թ. մարտի 24-ին Հրազդանի զինվորական կոմիսարիատում որպես ոչ շարային ծառայության պիտանի զինապարտ հաշվառված Հրազդան քաղաքի բնակիչ Ալեքսանդր Ազիզյանին կորստյան հիմքով կրկնօրինակ զինգրքույկ տրամադրելիս չի ստուգել ենթակա անձանց կողմից կրկնօրինակ զինգրքույկում նրա` զինվորական ծառայությանը պիտանելիության վերաբերյալ լրացված տվյալները, առանց դրանք՝ Ա.Ազիզյանի հաշվառման քարտում առկա տվյալների հետ համեմատելու՝ իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է՝ «պիտանի է շարային ծառայության համար» գրառմամբ կրկնօրինակ զինգրքույկը և հանձնել Ա.Ազիզյանին:
մանրամասները` սկզբնաղբյուրում
