Հրազդանում ավտոմեքենայի մեջ դանակահարության դեպքով տրվել է ինքնախոստովանական ցուցմունք
Նախօրեին Հրազդանում դանակահարության դեպք է գրանցվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդիկ վիճաբանել են ավտոմեքենայում և նրանցից մեկը՝ 51-ամյա Մեսրոպ Հ-ն, 40-ամյա Արթուր Մ.ին դանակի մի քանի վնասվածք է հասցրել:
Վիճաբանությունը կանխել ու դանակը Հակոբյանի ձեռքից վերցրել է մեկ ուրիշ տղամարդ, ով այդ ընթացքում ձեռքի շրջանում վնասվածք է ստացել:
Դանակահարվածը կարողացել է ավտոմեքենայից իջնել և տարածքում ծառայություն իրականացնելու ՃՈ աշխատակիցներին մոտենալով օգնություն խնդրել, հայտնելով, որ իրեն դանակահարող անձը գտնվում է ավտոմեքենայում:
Մանրամասները՝pastinfo.am-ում
