Հրազենային վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը կայուն ծանր է
Փետրվարի 29-ին հրազենային բազմակի վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված երիտասարդի` Արթուր Գևորգյանի վիճակը կայուն ծանր է, սակայն ունի գիտակցություն և նրանից անջատված է շնչառական սարքը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց վերակենդանացման բաժանմունքից բժիշկ Գագիկ Մանուկյանը` մանրամասնելով. «Նրան տեղափոխել ենք ռեանիմացիոն բաժանմունքի առանձին պալատ, կատարում ենք արյան փոխներարկում, ստանում է դեղորայք»:
Երկու օր առաջ անհայտ անձինք մոտ 25 տարեկան հրազենային վնասվածք ստացած երիտասարդին բերել թողել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում և հեռացել են:
