Հրդեհ՝ «Թուխ Մանուկ» մատուռի տանիքում
Դեկտեմբերի 26-ին` ժամը 13:55-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող «Թուխ Մանուկ» մատուռի տանիքում: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 15:57-ին:
Այրվել է «Թուխ Մանուկ» մատուռի փայտյա տանիքը՝ 24 քմ:
